Տալալաև. Տարվա լավագույն մարզչի մրցանակն ինձ ավանսով է տրված

18:48 24.12.2018

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Հայաստանի 2018 թվականի լավագույն մարզչի մրցանակը ստանալու կապակցությամբ իր շնորհակալությունն է հայտնել:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տարվա լավագույն մարզչի կոչմանն արժանացնելու համար։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին, որոնց աշխատանքի շնորհիվ ես ստացա այս մրցանակը։

Այս մրցանակը մեր բոլորի աշխատանքի արդյունքն է։ Շնորհակալություն նաև մեր երկրպագուներին, ովքեր միշտ մեր կողքին են և աջակցում են մեզ։

Շնորհակալություն այն բոլոր մարդկանց, ովքեր քվեարկել են իմ օգտին։ Լրագրողներին առանձնահատուկ շնորհակալություն և շնորհակալություն նաև ՀՖՖ-ին։ Այս մրցանակը, իհարկե, ավանսով է տրված ինձ։

2019 թվականին ավելի մեծ աշխատանք կիրականացնենք, որպեսզի հայկական ֆուտբոլն ավելի զարգանա և առաջընթաց գրանցի»,- Տալալաևի խոսքը մեջբերել է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում Անդրեյ Տալալաևը ստացել է 70 միավոր: 60 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 55 միավոր էլ հավաքել են Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը և «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Share |

Լրահոս

Loading...