Հայտնի է Ռուսաստանի` տարվա լավագույն ֆուտբոլիստը

16:41 25.12.2018

«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան «Ֆուտբոլ» շաբաթաթերթի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի` անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Նա վաստակել է 614 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը (245), իսկ երրորդ տեղում բանակայինների ֆուտբոլիստ Մարիո Ֆերնանդեսն է (215):

«Որքան հրապարակային քննարկումներ եղան այն մասին, որ Ձյուբան մոտեցել է կարիերայի ավարտին:

Որքան հոդվածներ եղան, որոնցում պնդում էին, որ ես որպես ֆուտբոլիստ սպառվել եմ: Բայց երբեք չարժե հանձնվել և կանգ առնել: Հավատա քեզ, աշխատիր և ամեն ինչ կգա: Ավելին, հավատա ամենալավին և նրան, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն, նույնիսկ եթե չես սպասում»,- ասել է Ձյուբան շաբաթաթերթին տված հարցազրույցում:

Հարցմանը 277 լրագրող է մասնակցել առաջատար ԶԼՄ-ներից և ակումբների մամուլի ծառայություններից: 

Ձյուբան դարձել է այս մրցանակի 45-րդ դափնեկիրը:

Share |

Լրահոս

Loading...