Կովաչիչն ակնարկել է, որ կարող է մնալ Չելսիում

15:01 26.12.2018

Կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, ով հանդես է գալիս «Չելսիում» վարձակալական հիմունքներով, դեմ չէ շարունակել ելույթները լոնդոնյան ակումբում: 

Խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»: 

«Ես ամենակարևոր քայլն եմ արել կարիերայում, երբ տեղափոխվեցի «Չելսի»: Այս ակումբում ես հաճույք եմ ստանում, այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս, ես երջանիկ եմ: 

Ես պետք է հարգեմ իմ նախորդ ակումբը, սակայն ինձ կարող եմ պատկերացնել, որ մնում եմ «Չելսիում»»,- Կովաչիչի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: 

Ընթացիկ մրցաշրջանում Կովաչիչը մասնակցել է «Չելսիի» 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...