Նադալ. Դժվար է վերադառնալ վնասվածքից հետո

22:04 27.12.2018

Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը մրցաշրջանը կսկսի Աբու Դաբիի ցուցադրական մրցաշարից.

«Իհարկե, վնասվածքից հետո դժվար է վերադառնալ. դու հոգնում ես ցավից: Այնուհետև դու տուն ես վերադառնում, ամեն ինչ կարգավորվում է, դրական տրամադրությունը գերազանցում է բացասականին: Հաջորդ առավոտ դու արթնանում ես` հաղթելու և ավելի լավը դառնալու ցանկությամբ:

Հույս ունեմ` այս անգամ նույնպես այդպես կլինի: Կկարողանամ վերադառնալ իմ խաղամակարդակին, չնայած մի շարք դժավարություններին: Անհամբերությամբ եմ սպասում կորտ վերադառնալուն: Մինչև պրոֆեսիոնալ մրցաշարերին մեկնելը պետք է առաջընթաց գրանցեմ»,- Նադալի խոսքերը մեջբերում է Sport360:

Share |

Լրահոս

Loading...