Էմերի. Ռեմսին պետք է կենտրոնանա Արսենալի խաղերի վրա

12:38 28.12.2018

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ կիսապաշտպան Աարոն Ռեմսին պետք է կենտրոնանա միայն «զինագործների» խաղերի վրա:

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար ամենակարևոր նպատակը պետք է լինի թիմի ելույթների վրա կենտրոնանալը: Աարոնի համար հեշտ շրջան չէ, բայց ես նրա հետ խոսել եմ «Արսենալում» խաղալու հնարավորությունների մասին:

Աարոնը պետք է կենտրոնանա և մեզ օգնի «Լիվերպուլի» հետ առաջիկա խաղում»,- Էմերիի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ռեմսին ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է «Արսենալից» և պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ 28-ամյա ֆուտբոլիստն արդեն սկսել է այլ ակումբների հետ բանակցությունները: 

Share |

Լրահոս

Loading...