Marca. Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպանը տեղափոխվում է Ռեալ, հայտնի են տրանսֆերի մանրամասները

11:59 28.12.2018

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բրաիմ Դիասը կարիերան շարունակելու է Մադրիդի «Ռեալում»: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրը գրում է, որ ակումբներն արդեն համաձայնություն են ձեռք բերել Դիասի տրանսֆերի հարցում: 19-ամյա ֆուտբոլիստի՝ «քաղաքայինների» ղեկավարության հետ պայմանագրի ժամկետը լրանալու է ամռանը, սակայն «Ռեալը» համաձայնել է 15 միլիոն եվրո վճարել, որպեսզի Դիասի տեղափոխությունը կայանա արդեն հունվարին:

Դիասը «Ռեալի» հետ 6 տարվա պայմանագիր կկնքի: Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 3.5 միլիոն եվրո:

Marca-ի տեղեկություններով՝ տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ:

Հավելենք, որ Դիասը 2014 թվականին է 350 հազար եվրոյի դիմաց «Մալագայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Ընթացիկ մրցաշրջանում Դիասը չի մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերի, սակայն Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում անցկացրած 2 խաղում 2 գոլ է խփել:

Share |

Լրահոս

Loading...