Նադալ. Ջոկովիչի վերադարձն ինձ համար անակնկալ չէր

13:35 28.12.2018

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է Աբու-Դաբիի ցուցադրական մրցաշարի կարևորությունից և նշել է, որ իրեն չի զարմացրել Նովակ Ջոկովիչը վերադարձը ATP (Տղամարդկանց թենիսի միջազգային ասոցիացիա) վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական:

«Ինձ դուր է գալիս մրցակցությունը: Սիրում եմ եմ մասնակցել կարևոր մրցաշարերի:

Դա ինձ մոտիվացնում է: Աբու-Դաբիի մրցաշարն ինձ համար միշտ կարևոր է եղել: Այստեղ ես պատրաստվում եմ մրցաշրջանին: Հույս ունեմ՝ այս անգամ ևս նախապատրաստական փուլը հաջող կանցնի:

Ինչ վերաբերվում է Ջոկովիչի վերադարձին՝ ես զարմացած չեմ: Նա հիանալի անցկացրեց նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը: Ինձ տպավորեց հատկապես Ուիմբլդոնում նրա խաղը: Ջոկովիչի հաջող վերադարձն ինձ համար անակնկալ չէր»,- Նադալի խոսքը մեջբերել է Gulf News-ը:

Share |

Լրահոս

Loading...