El Gol Digital. Ռեալը Լիվերպուլին կառաջարկի իրականացնել տարվա փոխանակումը

17:28 28.12.2018

Մադրիդի «Ռեալը» կառաջարկի անգլիական «Լիվերպուլին» աղմկահարույց փոխանակություն կատարել, որը կայանալու դեպքում կարող է դառնալ տարվա գործարքը:

El Gol Digital-ը գրում է, որ մադրիդցիները ամեն կերպ ցանկանում են գնել Մոհամեդ Սալահի տրանսֆերը: Եգիպտոսի հավաքականի խաղացողին ձեռք բերելու համար նրանք պատրաստ են հրաժարվել Մարկո Ասենսիոյի ծառայություններից:

Նշվում է, որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անչափ դժգոհ է իսպանացու խաղից ու նույնիսկ ձմռանը պատրաստ է կատարել Սալահ-Ասենսիո փոխանակությունը: Գործարքի այլ մանրամասներ աղբյուրը չի նշում:

Եթե նույնիսկ անգլիական ակումբը չհամաձայնի փոխանակությանը, ապա մադրիդցիներն ամեն ինչ կանեն, որպեսզի գնեն միայն Սալահի տրանսֆերը:

Share |

Լրահոս

Loading...