Օզիլը կարող է բաց թողնել Լիվերպուլի հետ խաղը

11:42 29.12.2018

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է բաց թողնել անգլիական Պրեմիեր-լիգայի 20-րդ տուրի` «Լիվերպուլի» հետ խաղը, հայտնում է BBC-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, 30-ամյա գերմանացի ֆուտբոլիստը մասնակցել է թիմի մարզմանը, որը կայացել է ուրբաթ` դեկտեմբերի 28-ին, սակայն դեռևս խնդիրներ ունի ծնկի հետ:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին չի ցանկանում ռիսկի դիմել և մտադիր չէ ընգդրկել նրան մերսիսայդցիների հետ խաղի հայտացուցակում:

Այս պահին Օզիլի ակտիվում 13 հանդիպում կա անգլիական Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցարջանում, որոնցում նա դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք` գերմանացի կիսապաշտպանը լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:

«Լիվերպուլ»-«Արսենալ» խաղը կկայանա այսօր` դեկտեմբերի 29-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Share |

Լրահոս

Loading...