Ալեքս Ջունիորը և Դրիսա Դիարասուբան լքել են Գանձասար-Կապանը

16:24 29.12.2018

Կիսապաշտպաններ Ալեքս Ջունիորը և Դրիսա Դիարասուբան հեռացել են «Գանձասար-Կապանից»:

Armsport.am-ը «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունից տեղեկացել է, որ ավարտվել են ֆուտբոլիստների՝ ակումբի հետ ունեցած պայմանագրերի ժամկետները, և կողմերի համագործակցությունը դադարեցվել է:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրից հետո «Գանձասար-Կապանն» ունի 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...