Էմերին՝ Լիվերպուլից կրած պարտության մասին․ Նրանք մեզ համար օրինակ են

11:20 30.12.2018

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպման (1-5) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Կարծում եմ՝ մենք վատ չսկսեցինք հանդիպումը, առաջինը գո խփեցինք, սակայն հետո զգացվեց պահեր ստեղծելու, կենտրոնացված լինելու և վարպետության տարբերությունը։ Մենք ոչինչ չկարողացանք անել։

Երկրորդ կեսում փորձում էինք աստիճանաբար խաղ վերադառնալ և գոլ խփել, բայց երկրորդ 11-մետրանոցը վերջակետ դրեց։ Վատ արդյունք է, բայց այս պարտությունը մենք կօգտագործենք ավելի լավը դառնալու համար։

Հասկանում ենք, որ պաշտպանությունում պետք է ավելի հուսալի խաղանք։ «Լիվերպուլը» շատ մեծ առաջընթաց է գրանցել և օրինակ է մեզ համար։ Մենք պետք է նրանց նման առաջ շարժվենք»,- Էմերիի խոսքը մեջբերել է BBC Sport-ը։

Share |

Լրահոս

Loading...