Կլոպ. Գրեթե արտասվեցի, երբ տեսա, որ Սալահը թույլ տվեց Ֆիրմինոյին իրացնել 11 մետրանոցը

00:25 30.12.2018

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է ԱՊԼ-ի 20-րդ տուրի՝ «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը (5:1):

«Անխոս, խելահեղ հանդիպում էր: Մենք շատ լավն էինք և արեցինք այն, ինչ ցանկանում էինք: Մեր արձագանքն «Արսենալի» գոլին պարզապես համաշխարհային մակարդակ էր: Պահպանեցինք հանգստություն և ստիպեցինք մրցակցին սխալվել:

Ֆիրմինոն խփեց երկրորդ գոլը, երբ Մանեն կարողացավ խլել գնդակը: Բացի այդ, լավ էինք պաշտպանվում: 

Երկրորդ խաղակեսում հասկանում էինք, որ խաղը դեռ ավարտված չէ, և մենք ցանկանում էինք ամեն ինչ ղեկավարել: Երբ Սալահը թույլ տվեց Ֆիրմինոյին իրացնել նշանակված 11 մետրանոցը, ես պարզապես զսպեցի արցունքներս, քանի որ բոլորս գիտեինք, թե Մոն ինչպես է սիրում գոլ խփել: Դա իրոք գեղեցիկ քայլ էր: 

«Արսենալի» նկատմամբ 5:1 հաշվով տարած հաղթանակներն այդքան էլ հաճախ չեն լինում, այդ պատճառով ես իրոք շատ ուրախ եմ տղաների համար: 2018 թվականը վատը չէր: Տղաները մեծ քայլ առաջ են կատարել: Բողոքի առիթ չկա»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում BBC-ն: 

Share |

Լրահոս