Ռեալի և Բարսելոնայի հերթական կռվախնձորը. Թուլուզի ֆուտբոլիստը պետք է ընտրություն կատարի

11:15 30.12.2018

Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված են «Թուլուզի» ֆուտբոլիստ Ժան-Կլեր Տոդիբոյի ծառայություններով: Ըստ Mundo Deportivo-ի`երկու ակումբներն էլ արդեն տրանսֆերային առաջարկ են արել 19-ամյա խաղացողին:

Տոդիբոն «Թուլուզի» հիմնական թիմում հանդես է գալիս 2018 թվականից: Խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Երիտասարդ տաղանդին իրենց թիմում ցանկանում են տեսնել նաև «Բայերը», «Լայպցիգը» և «Յուվենտուսը»:

Լիգա-1-ի այս մրցաշրջանում ֆրանսիացին 10 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: Երկու հանդիպում էլ կիսապաշտպանը մասնակցել է Ֆրանսիայի Մ20 հավաքականում:

Share |

Լրահոս

Loading...