ԱԱ-2018-ից մինչև Հայաստանի Բարձրագույն խումբ. Տարին Armsport.am-ի լուսանկարներում

15:02 31.12.2018

Ավարտին է մոտենում 2018 թվականը: Առաջարկում ենք վերհիշել անցնող տարին ArmSport-ի լուսանկարներում:

Մեր ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանն ամփոփում է մարզական իրադարձություններով հագեցած տարին:


Հայկական մարզական օրակարգում բասկետբոլը թարմություն է մտցրել։ Բասկետբոլի Հայաստանի հավաքականն այդ հարցում ունի լուրջ ներդրում։

Լուսանկարը՝ Հայաստան – Ալբանիա հանդիպումից  84:65:


Հայաստանի բարձրագույն խմբի նախորդ մրցաշրջանը «Շիրակի» համար այդքան էլ լավ չդասավորվեց։ Չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Շիրակն» արդյունքում հայտնվեց եվրագավաթային գոտուց դուրս։

Լուսանկարում «Շիրակի» նախավերջին տուրի հանդիպումն է ընդդեմ «Արարատի»՝ 4:4:


Բոլբոյերին միշտ պետք է պահել ուշադրության կենտրոնում, քանի որ նրանց շարքերում ապագա Հենրիխ Մխիթարյաններ ու Գևորգ Ղազարյաններ կարող են լինել։


Կրկին լուսանկար նախորդ մրցաշրջանից։ «Գանձասար Կապանն» առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։

Լուսանկարում՝ «Ալաշկերտի» դեմ գավաթային եզրափակիչ խաղի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարից մի դրվագ է։

Իհարկե, այս լուսանկարում կապանյան թիմի դարպասապահ Գևորգ Կասպարովն անկարող է գտնվում փրկել իր թիմին։


Հայաստան է ժամանում ֆուտբոլային աշխարհի ամենաբաղձալի տիտղոսը՝ Աշխարհի գավաթը։


Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստան են վերադառնում նորընծա չեմպիոնները։


Հայաստանի  ըմբշամարտի առաջնությունը ևս անցնում է թեժ պայքարում։ Արսեն Ջուլֆալակյանի հերթական եզրափակիչ գոտեմարտերից մեկն իր թեժությամբ անցավ բոլոր սահմանները։


Աշխարհի առաջնության երկրորդ օրն արդեն տվեց բոլոր հարցերի պատասխանները։

Ռոնալդուն տուգանայինից գրավում է իսպանացիների դարպասը հանդիպման 88-րդ րոպեին։ Հեթ-տրիկ պորտուգալացու կատարմամբ։ Իսպանիա-Պորտուգալիա` 3:3:


Ասում են Նեյմարը խոտածածկի վրա ընկած ավելի շատ ժամանակ անցկացրեց աշխարհի առաջնության ընթացքում, քան ոտքի վրա կանգնած։


Խմբային փուլում Շվեյցարիայի հետ ոչ-ոքին՝ (1:1) ահազանգ էր, որ աշխարհի հնգակի չեմպիոնների հետ մի բան այն չէ։


Բելգիացի երկրպագուներն առիթ ունեցան հպարտանալու իրենց հավաքականով։


Բելգիա-Պանամա` 3:0


Աշխարհի առաջնությունների ամենասպասված հյուրերի շարքում Մարադոնան առանձնահատուկ տեղ ունի։ Պարզվեց, որ անգամ ՖԻՖԱ-ն նրան գումար է տալիս խաղերին ներկա գտնվելու համար:


Մարադոնայի ներկայությունը չօգնեց արգենտինացիներին։ Խորվաթիայի հավաքականը հաղթում է 3:0, իսկ Ռակիտիչն իր ուրախությունը տոնում է երկրպագուների հետ։   


Ռուսաստանի հավաքականն էլ իր հերթին մատուցում է անակնկալ անակնկալի հետևից։ Ակնիֆեևը ճանապարհ է հարթում Ռուսաստանի համար։


Մեսսիին փայլեց միայն Նիգերիայի հետ խաղում։


Անտուան Գրիզմանը փայլեց ամբողջ առաջնության ընթացքում։


Շվեյցարիա-Շվեդիա զույգ տեսնելը 1/8 եզրափակչում փոքր-ինչ անսպասելի էր։


Երկրպագուներ ․․․ միշտ պետք է հիշել, որ ֆուտբոլն առանց երկրպագուների՝ ոչինչ է։


Ֆրանսիա-Ուրուգվայ։


Բելգիայի համար աշխարհի առաջնությունը բրոնզե փայլ ունեցավ։


Իսկ ահա Լուկա Մոդրիչն այնպես փայլեց աշխարհի առաջնության ընթացքում, որ կոտրեց Մեսսի-Ռոնալդու տասը տարի տևողությամբ հեգեմոնիան։


Էլ ինչ Աշխարհի առաջնություն առանց դաշտ ներխուժող երկրպագուների։ Աշխարհի առաջնության եզրափակիչը մի պահ ընդհատվեց, քանի որ դաշտ էին ներխուժել միանգամից երեք ակտիվիստ-երկրպագու։


Ֆրանսիան տոնում է հաղթանակը։

Լուսանկարի պատմությունը շարունակություն ունի։ Երբ ֆրանսիացիները, տոնելով իրենց հաղթանակը, եռագույններով մոտեցան խորվաթ երկրպագուների տրիբունաներին, մի պահ լսվեցին սուլոցներ, սակայն Օլիվյե Ժիրուն առաջիններից մեկն արձագանքեց՝ պահանջելով իջեցնել դրոշներն ու ծափահարել խորվաթ երկրպագուներին։

Արձագանքը չուշացավ։ Խորվաթ երկրպագուներն, ի նշան հարգանքի, բուռն ծափողջույններով դիմավորեցին Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներին՝ աշխարհի նորընծա չեմպիոններին։  


Վերադառնում ենք Հայաստան։ Հայաստանի բարձրագույն խումբի նոր մրցաշրջանում անակնկալներ են մատուցում նորեկները, օրինակ՝ «Արարատ-Արմենիան»։


Պայքար գնդակի համար։ «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ»:


Անակնկալ մատուցողների շարքում է նաև Վանաձորի «Լոռին»։


Երեկոյան ֆուտբոլ Հանրապետական մարզադաշտում։


Հայաստանի առաջնությունն առանձնահատուկ հետաքրքիր է այս մրցաշրջանում։ Դրվագ «Բանանց»-«Արարատ-Արմենիա» խաղից։


Նոր մեկնարկած մրցաշրջանից առաջ գլխավոր հաճելի անակնկալը մատուցեց «Փյունիկը»՝ հայտնվելով Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում։

«Տոբոլն» անհաջողության մատնվեց Երևանում։


Չեռնոգորիայի հետ հանդիպումից հետո, հավաքականի բոլոր տղաներն իրենց մարզաշապիկները նվիրեցին երկրպագուներին, այդ թվում և Կառլեն Մկրտչյանը։


«Լոռին» առաջնության ընթացքում երկար ժամանակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Սակայն ինչ-որ պահից սկսած «կանաչ-մեքենան» սկսեց վատ աշխատել։


Առաջնության վերջին տուրը հաղթանակներով նշանավորվեց Երևանի «Արարատի» համար, որը վերջապես Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ կարողացավ հառնել և դուրս գալ բարձրագույն խմբի հետնապահի արդեն հավերժական թվացող դիրքից։ 


Ասում են` Մարկոս Պիզելլին լավագույնն է այս տարի։


Այս տարի երկրում իրավիճակ է փոխվել։ Իրավիճակը փոխվեց նաև հայկական ֆուտբոլում։


Գևորգ Ղազարյան

Share |

Լրահոս

Loading...