Տիմատին իր նոր հիթում հիշատակել է Խաբիբ Նուրմագոմեդովի հետ կոնֆլիկտը

12:16 31.12.2018

Ռեփեր Տիմատին իր նոր երգում հիշատակել է UFC-ի ռուս չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ կոնֆլիկտը՝  նշելով, որ բոլոր խնդիրները հարթվել են.

«Սալամ, Դագեստան, ոչ մի խնդիր չկա Խաբիբի հետ»,- ասվում է Տիմատիի նոր երգում:

Հիշեցնենք՝ Եգոր Կրիդի համերգի չեղարկումից հետո Նուրմագոմեդովը սոցիալական ցանցի իր էջում նշել էր, որ դա մեծ կորուստ չէ:

Ի պաշտպանություն Կրիդի՝ հանդես էր եկել Տիմատին: Իր հերթին Նուրմագոմեդովն Instagram-ի իր էջում անհարիր գրառում էր կատարել երգիչների հասցեին:

Ավելի ուշ Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարեց, որ Նուրմագոմեդովն ու Տիմատին հաշտվել են:

Տիմատիի նոր երգից հատվածը կարող եք լսել ռեփերի Instagram-ի էջում:

Share |

Լրահոս

Loading...