Ինտերը խորվաթ կիսապաշտպանի կարիք ունի

16:38 31.12.2018

«Ինտերը» դիտարկում է Մատեո Կովաչիչի հնարավոր վերադարձի տարբերակը:

Խորվաթը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», ընթացիկ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Չելսիում»:

Միլանյան ակումբի ղեկավարությունը կփորձի ստանալ վերջինիս տրանսֆերային իրավունքները, եթե չկարողանա համաձայնության գալ Լուկա Մոդրիչի տեղափոխության հարցում:

Հիշեցնենք, որ Կովաչիչը «Ինտերի» կազմում հանդես է եկել 2013-ից 2015 թվականներին:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է «Չելսիի» 23 հանդիպման և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ լրանում է 2021 թվականին:

Share |

Լրահոս

Loading...