Նուրմագոմեդովի մենեջեր․ Մեյվեզերն աղաչում էր մենամարտ կազմակերպել

10:49 01.01.2019

UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջերը՝ Ալի Աբդել-Ազիզը պատմել է, որ բանակցություններ է վարել Ֆլոյդ Մեյվեզերի հետ։

«Վերջին ամսվա ընթացքում ես և Ֆլոյդը հաղորդակցվել են։ Եթե նա ասի, որ դա սուտ է, ես կհրապարակեմ նամակագրությունը։ Մի՛ ստիր, Ֆլոյդ։ Նա աղաչում էր մենամարտ կազմակերպել։

Ես Մեյվեզերին ասել եմ, որ նա արդեն ծեր է, նրա մարմինը թույլ է, իսկ գլուխը՝ փոքր։ Թող ինձ խելագար համարեն, բայց ես կարծում եմ, որ Խաբիբը կջախջախի նրան։

Մեյվեզերը կարծում է, թե Խաբիբի հետ մենամարտը հեշտ գումար աշխատելու միջոց է, սակայն Խաբիբը շատ ավելի երիտասարդ և ուժեղ է։ Նա Մաքգրեգորից դաժան է․ Կոնորը հանձնվեց, նա վախկոտ է, իսկ Խաբիբը՝ ոչ։

Թող Ֆլոյդն իրեն մարտիկ անվանի, սակայն նա չունի UFC-ում մենամարտելու ոգին։ Այնպես որ՝ մենք հեշտությամբ կարող ենք նրա հետ մենամարտել բռնցքամարտի կանոններով»,- Աբդել-Ազիզի խոսքը մեջբերել է MMA Fighting-ը։

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը Ֆլոյդ Մեյվեզերին մարտահրավեր է նետել Կոնոր Մաքգրեգորի հետ հաղթական մենամարտից հետո։ Ֆլոյդն ընդունել էր մարտահրավերը, սակայն նշել էր, որ պատրաստ է մենամարտել միայն բռնցքամարտի կանոններով։

Share |

Լրահոս