Արսենալ-Ղարաբաղ խաղին Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն ժամանել է Հայաստան

17:50 03.01.2019

Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի վերջնամասում Արցախի դրոշով և Մոնթեի նկարով շապիկով խաղադաշտ ներխուժած հայ երկրպագուն՝ Սպարտակը, ժամանել է Հայաստան:

Հայաստանի հավաքականի երկրպագուների` «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման հիմնադիր-նախագահ Սերգեյ Ջանջոյանը լուսանկար է հրապարակել Զվարթնոց օդանավակայանից և հետևյալ գրառումը կատարել.

«Արժանի ընդունելություն մեր տղուն:

Վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ Սպարտակը Հայաստանում է»:

Հիշեցնենք՝ Սպարտակը վազել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմը, ով նստած էր պահեստայինների նստարանին, սակայն անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել էին:

Share |

Լրահոս

Loading...