Էմերի. Արսենալը չի քննարկել Նավասի տրանսֆերը

19:43 03.01.2019

«Արենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հերքել է «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը.

«Դա ճիշտ չէ: Մենք երբեք չենք խոսել Նավասի տրանսֆերի մասին: Ինձ գոհացնում են մեր ներկայիս դարպասապահները»,- Էմերիի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արենալը» դարպասապահի համար 16 մլն ֆունտ է առաջարկել, իսկ անձամբ Նավասն արդեն հրաժեշտ է տվել «Ռեալի» իր թիմակիցներին:

Իսպանիայի առաջնությունում Նավասն այս մրցաշրջանում ընդամենը 2 հանդիպման է մասնակցել:

Share |

Լրահոս

Loading...