Ֆիլիպե Լուիսը կմերժի Աթլետիկոյի առաջարկը. նրան սպասում են Թուրինում

12:42 03.01.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը պատրաստվում է մերժել ակումբի՝ նոր պայմանագիր կնքելու առաջարկը: Այս մասին հայտնում է Marca-ն:

Այս ամառ բրազիլացու պայմանագիրն ավարտվում է: Ըստ մադրիդյան ակումբի օրենքների՝ այստեղ 30-ը լրացած ֆուտբոլիստներին առաջարկվում է նոր համաձայնագիր կնքել միայն մեկ տարով:

Լուիսը, ում 30 տարեկանն արդեն լրացել է, ավելի երկար պայմանագիր է ցանկանում և այդ պատճառով պատրաստվում է այլ ակումբ տեղափովել:

ԶԼՄ-ները հայտում են, որ պաշտպանին իր կազմում մտադիր է տեսնել Թուրինի «Յուվենտուսը»: «Ծեր սինյորան» արդեն սկսել է բանակցել խաղացողի հետ: 

Share |

Լրահոս

Loading...