Չելսին հրաժարվել է ձեռք բերել Իգուայինին. հայտնի է պատճառը

13:50 04.01.2019

«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուայինը չի տեղափոխվի «Չելսի»:

Goal.com-ի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբը հրաժարվել է արգենտինացու տրանսֆերից՝ այն իրականացնելու հետ կապված դժվարությունների պատճառով:

Քանի որ Իգուայինի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուսին», և նա վարձակալությամբ է հանդես գալիս «Միլանում»՝  հետագայում նրա տրանսֆերային իրավունքները գնելու պարտավորութամբ, «Չելսին» պետք է բանակցություններ վարեր միանգամից երկու ակումբի հետ, և այդ գործընթացը պրոբլեմատիկ ստացվեց:

«Չելսին» շարունակում է փոխարինող փնտրել Ալվարո Մորատային, որն, ամենայն հավանականութամբ, կհեռանա լոնդոնյան թիմից:

Share |

Լրահոս

Loading...