Բարսելոնան նոր պաշտպան կունենա. Հայտնի են տրանսֆերի մանրամասները

16:20 04.01.2019

Ֆրանսիական «Թուլուզի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Այս մասին վստահեցնում է Diario Sport-ը:

Կատալոնական ակումբն արդեն համաձայնեցրել է խաղացողի հետ պայմանագիրը: 19-ամյա ֆուտբոլիստն ամռանը իր նոր ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ «Թուլուզի» հետ պայմանագիրն ավարտվում է ամռանը:

Տոդիբոն «կապտանռնագույնների» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր: Նա կմիանա առաջին թիմին ու նրա հետ մինչմրցաշրջանային պատրաստություն կանցնի: Այս տեղափոխությունը ակումբի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի նախաձեռնությունն է:

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պաշտպանի համար պայքարում առաջ է անցել «Յուվենտուսից» և «Նապոլիից»:

Share |

Լրահոս

Loading...