ՈւԵՖԱ-ն հաստատել է․ Մանչեսթեր Սիթին կարող է հեռացվել եվրագավաթներից

23:19 04.01.2019

ՈւԵՖԱ-ի ֆինանսների հարցով գլխավոր հետաքննիչ ատյանը հաստատել է, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է հեռացվել եվրագավաթներից՝ ֆինանսական ֆեյր փլեյի կանոնների խախտման առկայության դեպքում: 

Հիմա ՈւԵՖԱ-ն և ԱՊԼ-ն Football Leaks-ի տեղեկություններից հետո ստուգումներ են կատարում «քաղաքաբնակների» և նրանց հովանավորների պայմանագրերում:

«Եթե այն, ինչ գրված է «Մանչեսթեր Սիթիի» մասին, ճիշտ է, ուրեմն նրանք կարող են շատ լուրջ խնդրի առաջ կանգնել: 

Այդ դեպքում մենք կորակազրկենք ակումբին ՉԼ-ի և ԵԼ-ի մասնակցությունից»,- Լետերմի խոսքն է մեջբերում ITV-ն՝ հղում անելով Sport and Strategy-ին:

Share |

Լրահոս

Loading...