Մաքգրեգորը երկրորդ անգամ հայր է դարձել

13:51 05.01.2019

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը երկրորդ անգամ հայր է դարձել:

Այս մասին մարզիկը հայտնել է Instagram-ի իր էջում:

Այդուհանդերձ, իռլանդացին նախընտրում է դեռևս չբարձրաձայնել, թե ինչ սեռի է երեխան:

«Ուղևորվում եմ տուն իմ երկու առողջ երեխաների և էներգետիկ ու առողջ սուպերմայրիկի հետ:

2019 թվականը հիանալի է սկսվել: Շնորհակալ եմ բարեմաղթանքների համար»,- գրել է Մաքգրեգորն ու լուսանկար հրապարակել:

Share |

Լրահոս