Բաուտիստա-Ագուտը հաղթել է Ջոկովիչին և դուրս եկել Դոհայի մրցաշարի եզրափակիչ

11:30 05.01.2019

Իսպանացի թենիսիստ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը դուրս է եկել Դոհայի մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակչում Բաուտիստա-Ագուտը երեք սեթում պարտության է մատնել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին: Հանդիպումն ավարտվել է 3:6, 7:6 (8:6), 6:4 հաշիվներով:

Աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը 9 էյս է կատարել, թույլ տվել 3 կրկնակի սխալ և 4 բրեյթ-փոինթներից իրացրել է 2-ը:

Նրա մրցակիցը, որն ATP-ի վարկանիշի 24-րդ հորիզոնականն է զբաղենում, խուսափել է կրկնակի սխալներից և 8 բրեյք-փոինթներից իրացրել է 2-ը:

Նախկինում Ջոկովիչն ու Բաուտիստա-Ագուտը 8 անգամ էին հանդիպել միմյանց, իսպանացին միայն մեկ խաղում էր հաղթել:

Դոհայի մրցաշարի եզրափակչում Բաուտիստա-Ագուտը կխաղա Տոմաս Բերդիխ (Չեխիա) - Մարկո Չեկինատո (Իտալիա) զույգի հաղթողի հետ: Դոհայի մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 1,3 մլն եվրոն:

Share |

Լրահոս

Loading...