Բաուտիստա-Ագուտը՝ Դոհայի մրցաշարի չեմպիոն

22:53 05.01.2019

Իսպանացի թենիսիստ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը դարձել է Դոհայի ATP-250 շարքի մրցաշարի չեմպիոն՝ նվաճելով կարիերայի 9-րդ տիտղոսը։

Եզրափակիչ խաղում Բաուտիստա-Ագուտը 3 սեթում առավելության է հասել չեխ Թոմաշ Բերդիխի նկատմամբ՝ 6-4, 3-6, 6-3։

1 ժամ 55 րոպե տևած հանդիպման ընթացքում իսպանացի թենիսիստի ակտիվում գրանցվել է 2 բրեյք-փոինթ՝ 8 հնարավորից, նա կրկնակի սխալներ թույլ չի տվել։ Բերդիխի ակտիվում գրանցվել է 3 էյս, 3 կրկնակի սխալ և 1 բրեյք-փոինթ՝ 6 հնարավորից։

Հավելենք, որ սա թենիսիստների 7-րդ հանդիպումն էր, և Բաուտիստա-Ագուտի երրորդ հաղթանակն այս դիմակայությունում։

Share |

Լրահոս

Loading...