Ֆաբրեգասն արցունքներն աչքերին հրաժեշտ տվեց Չելսիի երկրպագուներին (տեսանյութ)

22:16 05.01.2019

Արդեն տեղեկացրել ենք, որ Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլում «Չելսին» 2։0 հաշվով հաղթել է «Նոթինգեմ Ֆորեսթին» և պայքարը շարունակելու հնարավորություն ստացել։

Սեսկ Ֆաբրեգասի համար այս հանդիպումը վերջինն էր «Չելսիի» կազմում։ Հանդիպման 85-րդ րոպեին «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին որոշեց փոխարինել Ֆաբրեգասին։

«Սթեմֆորդ Բրիջի» երկրպագուները ծափահարություններով ճանապարհեցին 31-ամյաս իսպանացուն, ով խաղադաշտից հեռացավ արցունքներն աչքերին։

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ առաջիկա օրերին պաշտոնապես հայտարարվելու է Սեսկ Ֆաբրեգասի՝ «Մոնակո» տեղափոխության մասին։

Share |

Լրահոս