Աղբյուր․ Հայտնի է, թե որտեղ է կարիերան շարունակելու Պեպեն

22:31 05.01.2019

Պորտուգալացի պաշտպան Պեպեն առաջիկա օրերին դառնալու է «Մոնակոյի» ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Դի Մարցիոյի տեղեկություններով, Պեպեն նախկին ակումբ՝ «Պորտու», վերադառնալու տարբերակ է ունեցել, սակայն նախընտրել է տեղափոխվել «Մոնակո»։ Տեղափոխությունն անվճար է լինելու, քանի որ ավելի վաղ 35-ամյա ֆուտբոլիստը խզել է «Բեշիկթաշի» ղեկավարության հետ պայմանագիրը։ 

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մոնակոյի» կազմը համալրելու է նաև Սեսկ Ֆաբրեգասը։

Հավելենք, որ թուրքական Սուպերլիգայի ընթացիկ խաղարկությունում Պեպեն մասնակցել է 10 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։ Բացի այդ, Պեպեն 2 գոլ է խփել Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 7 խաղում։

Share |

Լրահոս

Loading...