Էմերին պատմել է, թե ում է Արսենալը ցանկանում ձեռք բերել ձմռանը

14:29 06.01.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պատմել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի աշխատանքի մասին.

«Ակումբն աշխատում է մի քանի ֆուտբոլիստների տրանսֆերների շուրջ, որոնք կկարողանան օգնել մեզ հաջորդ մի քանի ամսվա ընթացքում:

Հնարավոր է՝ շուկան մեզ կօգնի կենտրոնական պաշտպանի և աջ կամ ձախ կիսապաշտանի հարցում:

Մի ֆուտբոլիստ հիանալի կօգնի «Արսենալին» այս դիրքում: Մեզ պետք են խաղացողներ, ովքեր հավատարիմ կլինեն թիմին, պատրաստ կլինեն քայլ առաջ կատարել և օգնել անհրաժեշտ պահի»,- Էմերիի խոսքերն է փոխանցում Goal-ը:

«Արսենալը», վաստակելով 41 միավոր, զբաղեցնում է անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: 22-րդ տուրի խաղում զինագործները կխաղան «Վեսթ Հեմ Յունայթեդի» հետ: Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում հունվարի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին:

Share |

Լրահոս

Loading...