Շարապովան կմասնակցի St. Petersburg Ladies Trophy-ին չնայած վնասվածքին

13:08 06.01.2019

St. Petersburg Ladies Trophy-2019 կանանց մրցաշարի գործադիր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ վնասվածքը չի խանգարի ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային խաղալ Սանկտ-Պետերբուրգում:

«Մեծ սաղավարտի» մրցումների 5-ակի հաղթողը վնասվածք է ստացել Շենչժենի մրցաշարի՝ բելառուս Արինա Սոբոլենկոյի հետ խաղում՝ 1:6, 2:4 հաշվի պայմաններում:

«Մենք կապի մեջ ենք Մարիայի թիմի հետ: Գիտենք, որ նրա առաջիկա ծրագրերի մեջ է մտնում Ավստրալիայի Բաց առաջնությանն ու մեր մրցաշարին մասնակցելը, այդ ծրագրերը չեն փոխվել:

Վնասվածքը չպետք է խնդիր դառնա, և Մարիան կկարողանա վերականգնվել ու լավ մարզավիճակում լինել մրցաշարին ընդառաջ»,- Մեդվեդևի խոսքերն է փոխանցում ТАСС-ը:

2019 թվականին St. Petersburg Ladies Trophy-ն կկայանա հունվարի 28-ից փետրվարի 3-ը:

Share |

Լրահոս

Loading...