Sky Sports․ Նոր մանրամասներ Բրաիմ Դիասի՝ Ման․ Սիթիից Ռեալ տեղափոխության վերաբերյալ

00:14 06.01.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բրաիմ Դիասն առաջիկա օրերին դառնալու է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։

Sky Sports-ին հայտնի են դարձել տեղափոխության վերաբերյալ մի շարք ուշագրավ մանրամասներ։ Տրանսֆերն արժենալու է 15 միլիոն եվրո, իսկ բոնուսներով այն կարող է ավելանալ ևս 7,3 միլիոն եվրոյով։

Բացի այդ, եթե «Ռեալը» Դիասի տրանսֆերը վաճառի այլ ակումբի, «Մանչեսթեր Սիթին» կստանա այդ գործարքի 15%-ը։ Իսկ եթե «Ռեալը» Դիասի տրանսֆերն ապագայում վաճառի «Մանչեսթեր Յունայթեդին», ապա գործարքից ստացած եկամտի 40%-ը կփոխանցվի «քաղաքայինների» հաշվին։

Հիշեցնենք, որ 19-ամյա Դիասը 2014 թվականին է «Մալագայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում ֆուտբոլիստը խաղաժամանակ չի ստացել։

Share |

Լրահոս

Loading...