Բուֆֆոն․ Երբ առաջին անգամ խաղացի թիմակցիս որդու հետ, մտածեցի կարիերաս ավարտելու մասին

00:37 06.01.2019

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պատմել է, թե ինչ է զգացել, երբ 2016 թվականին խաղացել «Ֆիորենտինայի» դեմ, որի կազմում հանդես է եկել 18-ամյա կիսապաշտպան Ֆեդերիկո Կյեզան։

Ֆեդերիկոն Էնրիկո Կյեզայի որդին է։ Վերջինիս հետ էլ Բուֆֆոնը կարիերայի սկզբում հանդես է եկել «Պարմայում»։

«Երբ առաջին անգամ խաղացի Ֆեդերիկոյի թիմի հետ, չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Ես խաղում էի նախկին թիմակցիս որդու դեմ։ Այդ ժամանակ մի պահ մտածեցի, որ կարիերաս ավարտելու ժամանակը եկել է, սակայն հետագայում նման դեպքերը դարձան հաճախակի։

Այժմ պարզապես մտածում եմ, որ իմ տարիքում խաղալը կյանքի նվերն է, որի համար պետք է ուրախ լինել»,- 40-ամյա դարպասապահի խոսքը մեջբերել է Football Italia-ն։

Share |

Լրահոս