Ռոման պատրաստ է Մանոլասին տարեկան մինչև 5 մլն եվրո աշխատավարձ վճարել

11:45 07.01.2019

«Ռոման» պատրաստ է բարձրացնել պաշտպան Կոստաս Մանոլասի աշխատավարձը, որպեսզի պահի նրան թիմում:

Ինչպես հայտնում է Football Italia-ն, հռոմեացիները դեմ չեն հույն ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան 3 մլն եվրոյից դարձնել 5 մլն:

Միևնույն ժամանակ, «Ռոման» ցանկանում է բարձրացնել Մանոլասի հրաժարագինը. այս պահին այն կազմում է 36 մլն եվրո: Պաշտպանի պայմանագիրն իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ամառ ցանկանում է «Ռոմայից» գնել Մանոլասին: «Կարմիր սատանաները» 27-ամյա ֆուտբոլիստին պատրաստ են պայմանագիր առաջարկել` մրցաշրջանի համար 6 մլն եվրո աշխատավարձով:

Կոստասը «Ռոմայում» հանդես է գալիս 2014 թվականից: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 16 խաղում:

Share |

Լրահոս

Loading...