Սոսյեդադի դարպասապահը լուսանկար է հրապարակել, որում ինքը դիպչում է գնդակին Վինիսիուսի հետ պայքարում

13:43 07.01.2019

«Ռեալ Սոսյեդադի» դարպասապահ Խերոնիմո Ռուլին համաձայն չէ այն պնդմանը, թե ինքը խախտել է կանոնները «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայքարում Լա Լիգայի 18-րդ տուրի` այս թիմերի միջև երեկ կայացած խաղում (2:0):

Ռուլին «Թվիթերում» լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ինքը սկզբում դիպչում գնդակին, իսկ հետո արդեն` բրազիլացուն:

Հիշեցնենք` «Ռեալն» այդ խաղի մրցավարության վերաբերյալ մտադիր է բողոք ներկայացնել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Հանդիպման գլխավորը մրցավարը Խոսե Մոնտերոն է եղել:

Մադրիդցիները գոհ չեն եղել, որ վիճելի դրվագներում մրցավարը չի օգտվել տեսակրկնության VAR համակարգից:

Share |

Լրահոս