Բարսելոնան հաղթեց ու առաջ պոկվեց հետապնդողներից (տեսանյութ)

01:39 07.01.2019

Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով հաղթեց «Խետաֆեին»:

Հանդիպման հաշիվը բացեց Լիոնել Մեսսին՝ գոլի հեղինակ դառնալով 20-րդ րոպեին: 39-րդ րոպեին էլ Սուարեսը ֆանտաստիկ գոլով կրկնապատկեց հաշիվը:

Մադրիդյան ակումբի խաղացողները միայն կրճատեցին հաշվի տարբերությունը:

43-րդ րոպեին աչքի ընկավ Մատան:

Այս հաղթանակից հետո Վալվերդեի ֆուտբոլիստները 40 միավորով կշարունակեն գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 5 միավոր առաջ անցնելով Մադրիդի «Աթլետիկոյից»: «Խետաֆեն» 25 միավորով 7-րդն է:

Share |

Լրահոս