ՄՅՈւ-ն տրանսֆերային առաջարկ է արել Բարսելոնային

18:34 07.01.2019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է գնել «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուին: Տեղեկացնում է Goal.com-ը:

Ըստ աղբյուրի` «կարմիր սատանաներն» արդեն կապվել են կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է տեղափոխության մանրամասները: Տրանսֆերը գնահատվում է 140 մլն եվրո:

26-ամյա խաղացողը «Բարսելոնայում» այս մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում`դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...