Պաշտոնական. Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ռեալ

00:49 07.01.2019

Մադրիդի «Ռեալը» նոր ֆուտբոլիստ ունի: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Սերուցքայինների» շարքերը համալրել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բրաիմ Դիասը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Տրանսֆերի մասին այլ տեղեկություններ չեն նշվում:

Ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 7-ին:

19-ամյա իսպանացին «Մալագայի» սան է, իսկ «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիա է տեղափոխվել 2013 թվականից:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 0;2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»:

Share |

Լրահոս