Ռեալ-Ռեալ Սոսյեդադ հանդիպման մրցավարը տոնել է Էյբարի հետ խաղում Ռեալին խփած գոլերը (տեսանյութ)

20:00 07.01.2019

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 18-րդ տուրում սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»: Հանդիպումից հետո «արքայական» ակումբը մեղադրել է խաղի մրցավար Խոսե Լուիս Մունուերա Մոնտերոյին այն բանում, որ նա չի նշանակել 11 մետրանոց «Ռեալ Սոսյեդադի» դարպասին:

Այսօր, AS պարբերականը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել:

Լա Լիգայի 13-րդ տուրում «սերուցքայինները» մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով պարտվել են «Էյբարին»: Այդ խաղում Մունուեր Մոնտերոն պատասխանատու է եղել VAR համակարգի համար:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է մրցավարն ուրախանում «Էյբարի» խփած գոլերից:

Share |

Լրահոս