Տոտենհեմը Չելսիի դեմ խաղից առաջ կորուստ ունի

21:18 07.01.2019

«Տոտենհեմի» հարձակվող Լուկաս Մոուրան չի կարող մասնակցել Անգլիայի լիգայի Գավաթի 1/2 եզրափակչի՝ «Չելսիի» դեմ կայանալիք հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: 

Մոուրան դեռ ապաքինվում է վնասվածքից: Հիշեցնենք, որ 26-ամյա բրազիլացին վնասվածք է ստացել Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչի՝ «Տրանմիր Ռովերս» հանդիպման ժամանակ: 

Այդ խաղում լոնդոնյան ակումբը հաղթել էր մրցակցին 7:0 հաշվով: Հնարավոր է, ֆուտբոլիստը բաց թողնի նաև «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը: 

Հաղորդվում է, որ «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Լամելան ապաքինվել է վնասվածքից և շարք է վերադարձել: 

Նշենք, որ Անգլիայի լիգայի Գավաթի՝ «Տոտենհեմ»-«Չելսի» հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 8-ին, Երևանի ժամանակով 23:55-ին: 

Share |

Լրահոս

Loading...