«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի պաշտպան Ռուբեն Դիաշի մարզավիճակի մասին։
«Ռուբենի կարողություններն ու նրա՝ խաղը հասկանալու կարողություններն ուղղակի անհավանական են։ Նա միշտ ուզում է սովորել, մեզ բոլորիս տպավորում է իր գիտակցությամբ ու մարզավիճակով։ Ամեն առավոտ նա մարզադահլիճ է գնում, հետևում է սննդակարգին․ նա 24 ժամ ֆուտբոլով է ապրում։
Դիաշը 3 օրը մեկ կարող է խաղալ, նա վարկենական վերականգնվում է։ Նման խաղացողը շատ կարևոր է մեր թիմի համար։ Նա թիմի երկարաժամկետ հաջողության բանալին է»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Դիաշի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվական։