Նադալ. Ես միանգամայն առողջ եմ, ինչո՞ւ չհաղթել Australian Open-ում

16:16 08.01.2019

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնաբանել է, թե ինչպես է ընթանում տարվա առաջին խոշոր մրցաշարի նախապատրաստությունը.

«Ինձ շատ դուր եկավ մասնակցել Սիդնեյի Fast4 ցուցադրական մրցաշարին: Երջանիկ եմ, որ վերադարձա կորտ և երջանիկ եմ, որ նորից առողջ եմ: Բացարձակապես ոչ մի ցավ չեմ զգացել:

Արդյոք կարո՞ղ եմ հավակնել հաղթանակի Մելբուրնում:

Ինչու՞ ոչ: Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե ես լիարժեք մասնակցեի Աբու-Դաբիի մրցաշարին և դուրս չմնայի Բրիսբենի մրցումներից: Այդուհանդերձ, ես ինձ հիանալի եմ զգում կորտում, լավ եմ աշխատում գնդակով, և դա ամենակարևորն է:

Միակ խնդիրն այն է, որ ես վաղուց չեմ մասնակցել պաշտոնական խաղերի»,- Նադալի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Հիշեցնենք` իսպանացին բաց է թողել անցած մրցաշրջանի վերջնամասը` կոճի վիրահատության պատճառով:

Ավստրալիայի Բաց առաջնությունը, որի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, կմեկնարկի հունվարի 14-ից:

Share |

Լրահոս

Loading...