Պորտուն հայտարարել է Պեպեի վերադարձի մասին

17:17 08.01.2019

«Պորտուն» իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Պեպեի հետ պայմանագիր կնքելու մասին, որն ակումբ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով:

35-ամյա ֆուտբոլիստի հետ 2,5 տարվա պայմանագիր է կնքվել. այն նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Հիշեցնենք` Պեպեն 2004-ից 2007 թվականներին պաշտպանել է «Պորտուի» գույները, ինչից հետո 10 տարի շարունակ հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում:

2017 թվականի ամռանը ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել թուրքական «Բեշիքթաշի» հետ, սակայն դեկտեմբերի կեսերին կողմերը խզել են այն:

2007 թվականից ֆուտբոլիստը հրավիրվում է Պորտուգալիայի հավաքական:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պեպեն կարիերան կշարունակի «Մոնակոյում»: Ավելին, վստահեցվում էր, որ հանուն ֆրանսիական ակումբ տեղափոխության պաշտպանը մերժել է Լոնդոնի «Արսենալին»:

Share |

Լրահոս

Loading...