Transfermarkt. Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքն աճել է

16:07 08.01.2019

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգ» ակումբում հանդես եկող Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքն աճել է:

Հեղինակավոր Transfermarkt-ի` այսօր թարմացված տվյալների համաձայն, 25-ամյա հարձակվողը 1,50 մլն եվրո է գնահատվել:

Մինչև վերջերս Ադամյանի տրանսֆերային արժեքը 900 հազար եվրո էր:

Վերջերս խոսակցություններ կան այն մասին, որ հայ հարձակվողը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայի թիմերից մեկում:

Ադամյանն ընթացիկ մրցաշրջանում «Յան Ռեգենսբուրգի» կազմում երկրորդ Բունդեսլիգայի 17 հանդիպման է մասնակցել և դարձել է 8 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...