Պաշտոնական. Բարսելոնան նոր ֆուտբոլիստ ունի

18:05 08.01.2019

Ֆրանսիական «Թուլուզի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

19-ամյա խաղացողը «կապտանռնագույններին» կմիանա 2019 թվականի հունիսի 1-ից, երբ լրանա նրա պայմանագիրը «Թուլուզի» հետ: Նախկինում հաղորդվում էր, որ խաղացողի հետ կկնքվի 4 տարվա պայմանագիր:

Այս մրցաշրջանում պաշտպանը Լիգա-1-ում մասնակցել է 10 հանդիպման:

Share |

Լրահոս