CIES. Մբապեն՝ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ, Ռոնալդուն տասնյակում չէ

22:48 08.01.2019

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) սեփական ալգորիթմով հաշվել է եվրոպական հինգ թոփ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները 2019 թվականի հունվարի 7-ի դրությամբ: 

Ցուցակը գլխավորել է ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն:

Նրա տրանսֆերը գնահատվում է 218,5 մլն եվրո:

Երկրորդ տեղում է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը (200,3 մլն եվրո), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Նեյմարը՝ 197,1 մլն եվրոյով: 

Նշենք, որ Լիոնել Մեսսին 7-րդ տեղում է, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն չկա լավագույն տասնյակում: 

Ցուցակն ամբողջությամբ՝ այստեղ

Share |

Լրահոս