Արսենալը կերկարաձգի պայմանագիրը Նաչոյի հետ

14:31 09.01.2019

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Նաչո Մոնրեալը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև հաջորդ մրցաշրջան, հայտնում է ESPN-ը:

32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սալակմ ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ ցանկանում է, որ ձախ պաշտպանը մնա «Արսենալում»:

Ավելի Մոնրեալը պատմել էր «Արսենալի» հետ նոր պայմանագիր կնքելու մտադրության մասին, ու ցանկություն էր հայտնել մինչև 40 տարեկանը խաղալ պրոֆեսիոնալ մակարդակում:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում ԱՊԼ-ի 10 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Արսենալը» 21 տուրից հետո Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Share |

Լրահոս

Loading...