Կովաչ. Պավարը ցանկանում էր քայլ առաջ կատարել. ուրախ ենք նրա հետ պայմանագիր կնքելու համար

17:54 09.01.2019

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանել է «Շտուտգարտի» պաշտպան Բենջամին Պավարի` մյունխենյան թիմ տեղափոխությունը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստն իր նոր թիմին կմիանա 2019 թվականի հուլիսի 1-ին և 5 տարվա պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ.

«Պավարը երիտասարդ ֆուտբոլիստ է, որը Բունդեսլիգաում դաշտի կենտրոնում և պաշտպանության աջ եզրում հանդես գալու փորձ ունի: Նա հաղթել է աշխարհի առաջնությունում` հանդես գալով աջ պաշտպանի դիրքում: 

Նա ցանկանում էր քայլ առաջ կատարել կարիերայում, և մենք շատ ուրախ ենք նրա հետ պայմանագիր կնքելու համար»,- Կովաչի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն:

Պավարը 2016 թվականից է հանդես գալիս «Շտուտգարտում»: Ֆուտբոլիստը նախկինում պաշտպանել է «Լիլի» գույները: Անցած ամառ պաշտպանը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի առաջնության հաղթող:

Share |

Լրահոս