Ռոնալդուի նախկին ընկերուհին ցանկանում է օգնել Մայորգային և ապացուցել բռնաբարության փաստը

17:32 09.01.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհին պատրաստ է օգնել բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստի գործով հետաքննությանը:

33-ամյա Ժասմին Լենարդը, որը հայտնի է «Մեծ եղբայր» ռեալիթի-շոուից և պորտուգալացու հետ հանդիպել է 10 տարի առաջ, երկար քննարկում է կազմակերպել «Թվիթերում»:

Նա Ռոնալդուին խելագար է անվանել և հայտարարել է, որ ինքը ֆուտբոլիստի մեղքն ու ոչ ադեկվատ վարքը հաստատող մի շարք ապացույցներ ունի:

Մասնավորապես, Լենարդն ասել  է, որ ֆուտբոլիստի հետ երկար հաղորդագրություններ ու ձայնային նամակներ ունի: Նա նաև խոստացել է օգնել հետաքննությանը:

Հիշեցնենք` ավելի վաղ 34-այա մոդել Քեթրին Մայորգան դատական հայց է ներկայացրել Ռոնալդուի դեմ` նրան մեղադրելով բռնաբարության մեջ, որն, իբրև թե, տեղի է ունեցել 2009 թվականին Լաս-Վեգասում:

Հաղորդվում էր, որ 2010 թվականին աղջիկը ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ համաձայնագիր է ստորագրել տեղի ունեցածի մասին չբարձրաձայնելու պայմանով և դրա դիմաց 375 հազար դոլար ստացել:

Սակայն սեպտեմբերին ԶԼՄ-ների միջոցով նա հայտարարեց բռնաբարության մասին: Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց ֆուտբոլիստի ևս երեք ենթադրյալ զոհերի մասին:

Share |

Լրահոս

Loading...