Բարսելոնայի պաշտպանը կարող է հայտնվել Իտալիայում

20:48 09.01.2019

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբային, տեղեկացնում է ESPN-ը: 

Հաղորդվում է, որ թուրինյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապվել են ֆուտբոլիստի գործակալի հետ: Նրանք փորձել են համոզել նրան տեղափոխվել «Յուվենտուս» «Բարսելոնայի» հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալուց հետո: 

Ալբայի գործող համաձայնագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառ: Նշենք, որ պայմանագրում նշված է 150 մլն եվրո հրաժարագին: 

Ըստ Transfermarkt-ի` ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 մլն եվրո: 

29-ամյա իսպանացին ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը, սակայն «Բարսելոնան» պատրաստ չէ բավարարել նրա պահանջները: Պաշտպանը ելույթ է ունենում «Բարսելոնայում» 2012 թվականից: 

Share |

Լրահոս

Loading...