Դե Յոնգը կկողմնորոշվի իր ապագայի հարցում մինչև հունվարի 20-ը

18:48 09.01.2019

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտակա օրերին վերջնական որոշում կկայացնի: 

Հոլանդացու ծառայություններով նախկինի պես հետաքրքրված են «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»: 

Դե Յոնգը մտադիր է որոշում կայացնել մինչև հունվարի 20-ը, երբ կվերսկսվի Հոլանդիայի առաջնությունը: Ֆուտբոլիստը մտադիր է կենտրոնանալ ֆուտբոլի վրա և այլևս չմտածել հետագա տեղափոխության մասին: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Յոնգի հետ բանակցություններ է վարում «Բարսելոնան»: 

Share |

Լրահոս

Loading...